Մենք ճամփորդելու ենք դեպի Մատենադարան: Այնտեղ տեսնելու ենք որդան կարմիր, որ ով ստանում են դեղաբուսեր և գույներ տեսնելու ենք Մեսրոպ Մաշտոցին որը գրել է հայոց այբուբենը տեսնելու ենք մագաղաթ, որը պատրաստում են հորթի կամ այծի կաշիներից նաև տեսնոլու ենք Մովսես շորենացուն, որը քերթել է հայոց արասպելները պատմություները․․․

Մատենադարան ( Մատենադարան) (կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան), հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։

Մատենադարանը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»[2]։