Ջերմաջուր

Ջերմաջուրը հարուստ է բնական և բուժիչ աղբյուրներով: Ջերմաջուրը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 2200 մ բարձրության վրա: Աղբյուրի շուրջը կա լողավազան, որտեղ կարելի է լողալ: Խորհուրդ է տրվում այս տեղանքի գեղեցկությունն ու յուրահատկությունը գնահատել անձամբ այնտեղ այցելելով:

Տիգրանակերտ

Տիգրանակերտը հնագույն հայկական քաղաք է, որը հիմնադրվել է մ.թ.ա. 1-ին դարում: Քաղաքը գտնվում էր Մեծ Հայքի Արցախ նահանգում: Հանդիսանում է այն չորս քաղաքներից մեկը, որոնք կոչվել էին Հայոց թագավոր Տիգրան II Մեծի անունով: Հայ պատմաբանների կարծիքով, Տիգրանակերտն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հնագույն քաղաքն է:

Մայրաբերդ

Մայրաբերդ ամրոցը Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի)  ամենախոշորներից է և այն համեմատած մյուսների հետ, ավելի լավ է պահպանվել: Այն կառուցվել է XVIII դարում` Շուշի քաղաքի պաշտպանության համար: Եթե կարողանանք բարձրանալ և  շրջել ամրոցում, ապա կարող եք գնահատել այս ամրոցի ռազմավարական կարևորությունը: Ամրոցը վերականգնվել է 2002 թվականին:

2-րդ առաջադրանք

ՍԲ.հարություն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
 

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: